Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մենք վճռականորեն բողոքում ենք

Մայիս 21, 2011թ. 19:00

Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության հայտարարությունը

ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեշի հայաստանյան այցելության կապակցությամբ

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ներկայացուցիչների համագումարը Հայաստանում աշխատում է ավելի քան երկու ամիս: Համագումարը խնդիր է դրել մեկ քաղաքական միության մեջ միավորել Ադրբեջանում և Նախիջևանում խտրականության բոլոր զոհերին:  Ադրբեջանական ԽՍՀ հայերի միությունը մտադիր է ինքնուրույն պայքարել մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային  բոլոր խախտված իրավունքների համար:

Մենք խորապես ցավում ենք, որ այս ընթացքում Հայաստան այցելած որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ, այդ թվում  ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարը, ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետևանքները լիովին վերացնել:

Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ ստեղծելու մեջ: Մենք խորապես ցավում ենք, որ դարեր շարունակ մեր նախնիների ապրած տարածքներում գտնվող մեր տներն արժանապատվորեն ու անվտանգ վերադառնելու մեր անառարկելի իրավունքը Հայաստանի կողմից պատշաճ   արձագանք չի ստանում:

Մենք վճռականորեն բողոքում ենք հիշյալ տարածքներում խտրականության, բռնագաղթի և էթնիկական մաքրումների իրականացված քաղաքականության հետևանքներն ամրագրող բոլոր միջոցների իրագործումների դեմ:

Մենք խորապես անհանգստացած ենք այն փաստով, որ հակամարտության կարգավորման պատասխանատու պետական և միջազգային որևէ կառույց մինչև այսօր պատշաճ ուշադրություն չի դարձնում ժողորվրդագարական կառուցվածքը  և դարեր շարունակ հայերի կենսապահովման տարածքների կարգավիճակը փոխած խտրականության հետևանքների վերացմանը: Այս հետևողական քաղաքականությունը մեզ հարկադրում է  միավորվել և միջազգայնորեն ընդունված իրավունքի հնարավորությունների շրջանակներում ինքնուրույն պայքարել մեր շահերի համար:

Մենք խորապես համոզված ենք, որ մարդու իրավունքի սկզբունքները բազմակողմանի ու անվերապահ հարգվող սկզբունքները չպահպանելով հնարավոր չէ վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և ամուր խաղաղություն հաստատել ժողովուրդների մեջ:  Ուստի մենք հույս ունենք, որ սույն հայտարարությունը կխթանի ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարին միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի ներկայացուցիչների Միության հետ  շարունակական երկխոսություն հաստատելու:

Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության քարտուղար Մարիամ Ավագյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն