Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում գյուղն է
Մայիս 25, 2011թ. 18:54
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Հատուկ ուշադրության կենտրոնում էր առատ տեղումների հետեւանքների վերացման հարցը:
Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, փրկարար ծառայության պետը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












