Երեւանում իրականացվող քրեածին քաղաքաշինության եւ հին գլխավոր Ճարտարապետի վերանշանակման կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Սկսած իննսունական թվականների վերջից քաղաքում նոր թափ առավ պատմական եւ մշակութային հուշարձանների վերացման, հանրային տարածքների, կանաչ գոտիների, բակերի եւ մայթերի զավթման հանցագործ գործընթացը: Օրենքների կոպիտ խախտումներով եւ մասնագիտական առումով ոչ գրագետ ճարտարապետական ծրագրերը այդ ժամանակվա քաղաքի գլխավոր ճարտարապետի ղեկավարությամբ եւ իշխանությունների հովանավորությամբ մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումը տարան ծայրահեղ սխալ ուղով` խաթարելով քաղաքի բնականոն կյանքը եւ աղավաղելով մայրաքաղաքի դիմագիծը: Այդ ծրագրերի հիմքում դրված էր անբարո գաղափար` մայրաքաղաքը իր պատմությամբ, մշակույթով, հանրային նշանակության տարածքներով եւ մարդկանցով ծառայեցնել մի խումբ մարդկանց մասնավոր շահերին:
Այժմ նախկին գլխավոր Ճարտարապետի վերանշանակումով հաստատվում է, որ ներկա իշխանությունների “Առաջ Հայաստան” կարգախոսը ընդամենը նշանակում էր հասարակության կողմից մերժված, քրեականացված նոմենկլատուրայի մշտական վերադարձ, արատավոր անցյալի վերարտադրում, այսինքն` §Հետ Հայաստան¦: Դա նաեւ նշանակում է, որ երկրի նախագահը իր կադրային քաղաքականությամբ արհամարհում է հասարակական կարծիքը եւ այդպիսով էլ ավելի խորացնում անջրպետը իր եւ հասարակության միջեւ:
§Ժառանգություն¦ կուսակցությունը հայտարարում է, որ երկրի ապագայի համար մտահոգ բոլոր առողջ ուժերի ե քաղաքացիների հետ միասին այսուհետ առավել մեծ վճռականությամբ եւ անհանդուրժողականությամբ պայքարելու է երկրի ապագայի համար խիստ վտանգավոր եւ կործանարար վերոնշյալ գործընթացների դեմ:
ArmAr.am












