197 դատապարտյալ համաներմամբ ազատ են արձակվել
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:
ՔԳՎ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 27-ին, ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 197 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – 27
«Էրեբունի» – 16
«Վարդաշեն» – 25
«Դատապարտյալների հիվանդանոց» – 14
«Երևան Կենտրոն» – 0
«Արթիկ» – 33
«Վանաձոր» – 8
«Սևան» – 21
«Հրազդան» – 0
«Աբովյան» – 1
«Գորիս» -11
«Կոշ» – 41
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ:
ArmAr.an
Թեգեր` համաներում












