Արմեն Մարտիրոսյանին եւս թույլ չեն տվել տեսակցել Տիգրան Փոտանջյանի հետ
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ինչպես եւ այդ կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին, թույլ չեն տվել տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ւմ պահվող Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ մայիսի 16-ից հացադուլ հայտարարած Տիգրան Փոստանջյանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ինքը՝ Մարտիրոսյանը։
«Ինձ թույլ չտվեցին տեսնել նրան։ Սակայն այս պահին Տիգրանի մոտ է Փոստանջյանների ընտանեկան բժիշկը, ով զննում է նրան։ Հարազատներն են այդպես ցանկացել»,- պատմեց պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ բժիշկը հացադուլավորի մոտ է մոտ մոտ 15 րոպե, սակայն դեռեւս տեղեկություն չկա՝ ինչպես է իրեն զգում Տիգրան Փոստանջյանը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի (այս դեպքում՝ Տ. Փոստանջյանի) կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` 96 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը, հացադուլ հայտարարել էր մայիսի 11-ից՝ բողոքելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի դեմ:
Նշենք նաեւ, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր` մայիսի 27-ին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանին եւս թույլ չեն տվել մուտք գործել մեկուսարան եւ հրաժարվել էին տեղեկություն տրամադրել Տիգրան Փոստանջյանի մասին, թեեւ պատգամավորի այդ իրավունքը ամրագրված է օրենքով:
ArmAr.am
Մայիս 27, 2011 | 18:28