Նախագահ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Մայիս 28, 2011թ. 14:25
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, այնուհետև ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ հուշահամալիրում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը և համերգին:












