Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Աղոթում ենք առ Աստված, որ հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող ջանքերը

Մայիս 28, 2011թ. 15:08

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով:
Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը:
Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր և վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու և պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը:
Աղոթում ենք առ Աստված,  որ շարունակական հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող բարի ջանքերը և աստվածասեր,  ստեղծագործ Մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն