Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները մեկնել են ԱՄՆ

Մայիս 30, 2011թ. 13:38

«Պոլիսի Ֆորում Արմինիա» (PFA) կազմակերպության հրավերով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանն ու Գարեգին Չուգասզյանը մեկնել են ԱՄՆ: Նրանք մայիսի 28-ի առիթով Վաշինգտոնում PFA-ի  կազմակերպած հատուկ միջոցառման պաշտոնական հյուրերն էին: ԱՄՆ մայրաքաղաքում նրանք հանդիպումներ կունենան տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքագիտական շրջանակների հետ: Հունիս 2-ից 10-ը շարժման ներկայացուցիչները կլինեն Լոս Անջելոսում, որտեղ նախատեսվում են հրապարակային ելույթներ, հանդիպումներ գաղթօջախի մշակութային, հասարակական գործիչների, ինչպես նաև շարժման համախոհների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն