Կենսաբանական զենք Ջավախքի դե՞մ
Միջազգային կենդանաբանական բյուրոն տվյալներ է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի համապատասխան ինստիտուտների լաբորատորիաներում վրաց–ամերիկյան գիտնականների խումբը 2004-ից գաղտնի աշխատանքներ է իրականացրել տարատեսակ մանրէների ստեղծման և որոշակի վայրերում դրանց տարածման ուղղությամբ: Օրինակ, աշխատանքներ են տարվել խոլերայի հարուցիչի ու դրա նոր տեսակների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, հավելելով, որ միջազգային կենդանաբանական բյուրոն այս փաստերը հաստատել է Վրաստանի տարածքի քաղցրահամ ջրերի չորս տեղամասերից և Սև ծովի ափամերձ հատվածից վերցված ջրային պաշարների ուսումնասիրության արդյունքում: Հետազոտվել է 278 օրինակ ջուր, որոնցում առկա են եղել ինը տարբեր տեսակի «Vibrio choleraeե, այսինքն` խոլերայի հարուցիչներ։
Բյուրոյի տարածած արձանագրության համաձայն. երբ կարճ ժամանակահատվածում տարածվում է համաճարակը, մահացության թիվն աճում է 50%-ով, ու դրանով հանդերձ արդյունավետ պատվաստանյութը չի հայտնաբերվում, խոլերան դիտարկվում է որպես կենսաբանական զենք։
Բուլղարական ինտերնետային կայքերն իրենց հերթին փոխանցում են, որ վրաց-ամերիկյան գիտնականների խումբն այդ ամենն իրականացրել է կենսաբանական զենքի տարածումը կանխարգելող ծրագրի անվան տակ:
Այսպիսով, արաց-ամերիկյան գիտնականների «համագործակցության» արդյունքում Վրաստանում սկսել են ի հայտ գալ տարաբնույթ հիվանդություններ. աֆրիկյան խոզի ժանտախտի տեղային դրսևորումներ, խոզի գրիպ, որից անցած տարի 21 մարդ մահացավ: Իսկ այս տարվա սկզբից Վրաստանում տարածվել է մի նոր` H3N2 գիրպի վիրուսը:
Այս տեղեկատվությունը, առավելապես անհանգստացնող է մեզ համար. պարզվում է արհեստածին հիվանդությունների բռնկումը հիմնականում տարածված է Ջավախքում: Միջազգային լրատվամիջոցներն ի դեպ, հիշեցնում են, որ հիշյալ տարածքում բնակչության գերակշիռ մասը հայեր են։
ArmAr.am












