Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Աղանդավորները թափանցել են ԱԱ համակա՞րգ

Մայիս 31, 2011թ. 16:00

21Դեռ երեք տարի առաջ Թբիլիսյան խճուղում` Երևան-Աբովյան մայրուղու աջ կողմում, Շամպայն-գինիներ գործարանի հարևանությամբ սկսվեց մի ահռելի կառույցի շինարարություն: Պարզվեց, որ շինարարության պատվիրատուն ՚Կյանքի խոսք՚ կոչվող աղանդավորական կազմակերպությունն է: Իսկ կառուցվող հսկայածավալ շինությունը ծառայելու է որպես աղանդի կենտրոնական գրասենյակ-հավաքատեղի:
Շինարարության ընթացքին հետևող ականատեսներին ապշեցրել էր մի քանի մետր խորությամբ փորվող շենքի հիմքը` ՙՏեսնես ինչե՞ր են թաքցնելու շենքի հիմնատակում՚, մտահոգությամբ: Հսկայական շինության կառուցումը շարունակվում է մինչ օրս:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնատար անձանցից մեկը խիստ հետաքրքրված է շինարարության ընթացքով: Ինչը խոսում է ՙԿյանքի խոսք՚ աղանդի հետ նրա մտերիմ կապերի մասին: Դրա վկայությունն է նաև այն, որ ՀՀ սույն բարձրաստիճան պաշտոնյան հաճախ է հայտնվում ՙԿյանքի խոսք՚ աղանդի ապագա գրասենյակի շինհրապարակում, ու սրտացավորեն հետևում շինաշխատանքների ընթացքին: Նույնիսկ ցուցումներ տալիս: Նույն աղբյուրը փոխանցում է, որ սույն պաշտոնյան, ոչ ավել, ոչ պակաս, ազգային անվտանգության համակարգից է:

ArmAr.am, «Իրատես de facto>


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն