Գլխավոր » Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Գերմանիայի կանցլերը երկու ժամ անցկացրել է օդում

Մայիս 31, 2011թ. 17:34

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը  հարկադրված է եղել երկու ժամ անցկացնել Թուրքիայի օդային տարածքում՝ թույլտվություն չստանալով իրանական կողմից մուտք գործել այդ երկրի տարածք: Մերկելը այդ չվերթով ուղևորվելիս է եղել Հնդկաստան, որտեղից պետք է սկսեր իր ասիական շրջայցը:

Այս կապացությամբ Գերմանիայում Իրանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ: Գերմանիայի ԱԳ նախարարը Իրանի այդ քայլը համարել է անընդունելի. “Դա ցուցադրել է Գերմանիայի նկատմամբ հարգանքի պակասը, ինչը չի կարող հանդուրժելի լինել”,-ասել է Գուիդո Վեստերվելլեն:


Դիտել Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն