Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

ԵԽԽՎի մշտական կոմիտեի նիստում քննարկել է Զարուհի Փոստանջյանի դիմումը

Հունիս 1, 2011թ. 16:56

Մայիսի 27-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստ: ԵԽԽՎ մշտական կոմիտեի կազմում են ԵԽԽՎ նախագահը և փոխնախագահները, քաղաքական խմբերի նախագահները, ազգային պատվիրակությունների ղեկավարները և հիմնական հանձնաժողովների նախագահները: Այն գումարվում է տարին առնվազն երկու անգամ, և նրա խնդիրն է  հանդես գալ Վեհաժողովի անունից ԵԽԽՎ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում` դրանով իսկ ապահովելով ԵԽԽՎ գործունեության շարունակականությունը:

Մշտական կոմիտեն իր ժողովները գումարում է յուրաքանչյուր անդամ պետությունում, որն այդ պահին ղեկավարում է  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն: Թուրքիայից հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վեց ամսով ղեկավարելու է Ուկրաինան:

ԵԽԽՎ մշտական կոմիտեն մայիսի 27-ի իր նիստում,  ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև հետևյալը.

ՀՀ ԱԺ ՙժառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանի` 30.05.2011 թվականի բաց նամակը  նույնպես քննարկման առարկա է դառնալու. այդ մասին ՀՀ ԱԺ ՙժառանգություն՚ խմբակցությանն է տեղեկացրել ԵԽԽՎ Եվրոպայի միավորված ձախեր խմբի նախագահ պարոն Տինի Կոխը:

Ընդունվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի 2011 թվականի հունիսի 20-24-ը տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգի նախագիծը, համաձայն որի` 2011 թվականի հունիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենա, որից հետո նրան հարցեր կհղեն ԵԽԽՎ պատվիրակները:

“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն