Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՌԴ-ն պատրաստ է աջակցել բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը

Հունիս 2, 2011թ. 13:57

Ä.Ìåäâåäåâ ÀçåðáàéäæàíՌուսասատանը պատրաստ է անել հնարավորը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար:  Այդ մասին հունիսի 1-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Կալինը:

«Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված  հնարավոր քայլերը, բայց առաջընթացը կախված է   կողմերը ներկայացնող երկրների ցանկությունից»,- ընդգծել է Կալինը` վերլուծելով ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների մոտալուտ հանդիպումը, որը պետք է տեղի ունենա հունիսի վերջին Կազանում:

Հանդիպման կազմակերպման ուղղությամբ իրականացվում է ակտիվ աշխատանք.«Այժմ այդ ուղղությամբ աշխատում են նախագահները, ԱԳ նախարարներին հանձնարարվել է պատրաստել համապատասխան փաստաթղթեր. Մենք ևս մասնակցում ենք նախապատրաստական աշխատանքներին: Դա շատ լուրջ ու զգայուն աշխատանք է», -ասել է նա:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն