Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Եվրատեսիլյան արձագանք. «Պում, Պում»

Հունիս 2, 2011թ. 14:44

emmy-armenia-eurovision2011«Պում, պում»ը… չպայթեցաւ: Սփիւռքահայերս ճաթեցա՜նք: Եթէ Առնօ Պապաջանեան ողջ ըլլար, անպայման սրտի կաթուած կ’ունենար: Չեմ գիտեր այս ամօթանքը ինչպէս ընդունուեցաւ հայրենի ժողովուրդին, պետական եւ մշակոյթի մարմիններուն կողմէ:

Կը հպարտանանք մեր մշակոյթով: Օտարները կը հիանան մեր տաղանդներուն վրայ, սակայն, ցաւ ի սիրտ, մեծ սահանք մը ունեցանք 2011-ի Եւրօտեսիլով: Տաղանդաւոր երաժիշտներ շա՜տ ունինք, ինչպէս նաեւ՝ երգերու սքանչելի մեկնաբանողներ, որոնք, դժբախտաբար, մօրեղբայրներ չունին դատարաններէ ներս:

Ազերին իր կործանարար վայրագութիւններով հանդերձ, առաջին տեղը գրաւեց… եւ մենք, մեր ջիղերուն հաշւոյն, դիտեցի՜նք:

Արդարադատութեամբ ներկայանանք աշխարհին: Աշխատինք որ, յետ այսու, մեր թշնամիները ԵՐԲԵ՜Ք չուրախացնենք:

ԱՐԱՔՍԻ  ՍԱՐԳԻՍԵԱՆ, Հալէպ, Սուրիա

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն