Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Սարդարապատ» շարժման անդամների այցը ԱՄՆ-ը

Հունիս 6, 2011թ. 15:16

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների ԱՄՆ այցի երկրորդ փուլը մեկնարկեց շաբաթ, հունիս 4-ին, Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի  ֆիլմերի ցուցադրությամբ: Համայնքի անդամները հնարավորություն ունեցան դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդեց կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը, որտեղ Տ. Խզմալյանը անցյալը հմտորեն կամրջեց Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին, իր դիտարկումներում արժանանալով հանդիսատեսի ջերմ հավանությանը: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսից և հարևան շրջաններից հավաքված ավելի քան 180 մասնակիցներ: Այս միջոցառմանը առաջիկա շաբաթ հաջորդելու են Տիգրան Խզմալյանի հետ Լոս Անջելեսի հայկական տարբեր հեռուստաժամերի և զանգվածային լրատվության այլ միջոցների կողմից կայանալիք հարցազրույցներ: Կինոռեժիսոր Տ. Խզմալյանի ելույթներին զուգահեռ, երկուշաբթի, հունիսի 6-ին, Կոմիտաս վարդապետին նվիրված իր աննախընթաց մուլտիմեդիա գործի ներկայացումով Գլենդեյլում հանդես է գալու «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն