Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ուսանողներն ահազանգում են` մեզ հայերեն դասագրքեր են պետք

Հունիս 6, 2011թ. 18:41

book ArmAr.amՊարզվում է  բուհերում մասնագիտական առարկաներից հայերեն լեզվով գրականություն գրեթե գոյություն չունի, ինչը լուրջ բարդություններ է ստեղծում հայ ուսանողի լիարժեք  ուսման համար:

Փաստորեն, հայ ուսանողները մասնագիտական առարկաները սովորելու համար, նախ պարտադրված են վարժ տիրապետել օտար լեզուներին` ռուսերենին ու անգլերենին: Մայրենին անկյուն մղելու, անտեսելու քաղաքականությամբ մտահոգ, ուսանողներն ահազանգում են, որ օտար լեզուներով մասնագիտական գրականության պարտադրված ուսումնասիրությունն իրենց հնարավորություն չի տալիս  խորությամբ ընկալել տվյալ առարկան: Նրանց անհանգստացնում է և այն, որ հայերեն լեզվով գրականություն չունենալը ամենևին չի մտահոգում բուհական ղեկավարությանը:

Պետական աջակցությունից հույսները կտրած, ուսանողները հարցի լուծման մեկ ելք են տեսնում` դասագրքերի թարգմանության գործը կազմակերպել կամավորական սկզբունքով, կոչ անելով ցանկացողներին, հանուն հայ մասնագետների որակյալ կրթության, միանալ այդ նախաձեռնությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն