Հունիսի 15-ին Երևանում կնշվի ՀՀ պետական խորհրդանշանների օրը
Հունիս 13, 2011թ. 15:28
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը այդ օրվա կապակցությամբ նախաձեռնել է տոնական միջոցառումներ: Տոնի մեկնարկը կազդարավի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից սկիզբ առած քայլերթով:
Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ:
«ՀՀ դրոշի մասին« և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական խորհրդանշանների օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը բոլորին հրավիրում է մասնակցելու ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին:
ArmAr.am












