Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ժողովրդակործանման ձգտումներ՝ ժողովրդավարական յեղափոխութիւնների ճանապարհով

Հունիս 15, 2011թ. 11:38
Միջին Արեւելքի արաբականիսլամական երկրներում բռնկւած հակակառավարական հասարակական շարժումները, չնայած կանխաւ կատարւած լաւատեսական գնահատումներին, վերջին շրջանում թեւակոխել են խիստ վտանգաւոր եւ քաղաքացիական պատերազմի բնոյթ կրող շրջափուլ: Այս ընթացքում, ինչպէս ցոյց են տալիս Հիւսիսաֆրիկեան եւ Միջին Արեւելքի որոշ երկրներում զարգացող խառնաշփոթ իրադարձութիւնները, ժողովրդի իրաւունքների վերականգնման խնդիրը թերեւս վերջին պլան մղւելով, փաստօրէն, դարձել են ներքին չկազմակերպւած քաղաքական ուժերի եւ վերտարածաշրջանային մեծ տէրութիւնների քաղաքական եւ ռազմավարական շահարկման առարկայ: Իհարկէ, հնարաւոր չէ Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Եմէնում, Բահրէյնում եւ ժողովրդական ապստամբութիւններ ծաւալած այլ երկրներում ընթացող խնդիրները մէկ նժարով չափել, սակայն հաշւի առնելով տւեալ երկրների միահեծան վարչակարգերի միջոցով սեփական ժողովրդի նկատմամբ ձեռնարկւած բռնարարքներն ու ճնշման զինեալ գործողութիւնների փաստը եւ արեւմտեան մեծ տէրութիւնների որդեգրած երկդիմի խիստ կասկածելի քաղաքականութիւնը՝ Արաբական աշխարհի զարգացումների վերաբերեալ, ժողովրդավարական կարգեր հաստատելու Արաբական աշխարհի ժողովուրդների ձգտման միտումները պէտք է ձախողած համարել: Անշուշտ, նկատի առնելով Արեւմուտքի եւ յատկապէս ԱՄՆի կողմից մշակւած «Նոր Միջին Արեւելք» տարածաշրջանի ստեղծման քաղաքականութիւնը պահանջում է արեւմտամէտ վարչակարգերի ձեւաւորումն ու նոր մարզերի գծագրումը՝ նշեալ տարածաշրջանում, ուստի՝ ստեղծւած դրութիւնը ԱՄՆին ու նրա արեւմտեան դաշնակիցներին թոյլ է տալիս հասարակական, քաղաքական եւ անվտանգութեան հարցերում անմիջական ազդեցութիւն գործադրել թէ՛ իշխանութիւնների, եւ թէ՛ ընդդիմութեան վարած քաղաքականութեան վրայ:
Ուշագրաւ է, որ ընդհանրապէս Արեւելքում, իսկ մասնաւորապէս արաբականիսլամական հասարակութիւններում աւանդականօրէն տիրող վրէժխնդրութեան մտածելակերպը եւ թայֆայական հասարակարգի հիւսւածքը մեծ արգելք են հանդիսանում ժողովրդավարական եւ օրէնսդրական կարգեր հաստատելու բոլոր ձգտումներին, ուստի՝ զգալիօրէն ականատեսը եղանք, որ Արաբական աշխարհում զարգացած վերջին ժողովրդական ընդվզումները վերածւեցին բռնակալ վարչակարգերի եւ հասարակութեան տարբեր խաւերի ու խմբակցութիւնների միջեւ նախկինից կուտակւած մանր խնդիրների հաշւեյարդարման միջոցի:
Թէ ինչպիսին կարող է լինել Միջին Արեւելքի տարածաշրջանում բռնկւած յեղափոխութիւնների ապագայ ճակատագիրը եւ նոր իշխանութիւնների քաղաքական վարքագիծը, ինչպէս են հետագայում զարգանալու տարածաշրջանային ռազմավարական նոր հաշւեկշիռներն ու ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշնութիւնների ձեւակերպումները՝ դրանք արդէն կախում ունեն Արաբական աշխարհի ներքին գործընթացների քիչ թէ շատ կայացած լուծումներից եւ շրջանի ու համաշխարհային դերակատար մեծ ուժերի քաղաքական տնօրինման մեխանիզմներից:
Ինչպէս թւում է, վերոնշեալ հարցերի պատասխանը կանխապէս կարելի է գտնել Միջին Արեւելքի երկրների պատմական փորձերի ու ներկայում ընթացող, քաղաքական եւ ռազմական բարդ ու բիրտ իրադարձութիւնների խորապատկերում:
Այսպիսով՝ կարծէք թէ Լիբիայում, Սիրիայում, Բահրէյնում եւ Եմէնում իշխանութիւնհասարակութիւն դիմաբախումը յանգել է կողմերի միջեւ ռազմական լուրջ գործողութիւնների, որոնք կարող են մեծացնել ներքին քաղաքացիական պատերազմների ծաւալման վտանգը՝ տւեալ երկրներում՝ առանց որոշակի քաղաքական լուծման հեռանկարի: Միւս կողմից՝ ականատեսն ենք համաշխարհային ուժային կենտրոնների խիստ կողմնակալ միջամտութեանը՝ Միջին Արեւելքի գործընթացների եւ լարւածութիւնները կարգաւորելու գործում: Ըստ երեւոյթին, Արեւմուտքի քաղաքական շրջանակներում վերապահօրէն համոզում է ձեւաւորւում, թէ իբր արաբական երկրների հասարակական յեղափոխութիւնները պէտք է կարգաւորւեն բարեփոխումների եւ քաղաքացիական իրաւունքների տարբերակների հաստատման ճանապարհով, սակայն միւս կողմից՝ տարածաշրջանային խիստ ազդեցիկ տէրութիւնները, ինչպիսին են՝ Սաուդական Արաբիան եւ նրա արբանեակ երկրները, ելնելով իրենց տնտեսաքաղաքական եւ գաղափարական շահերից, նախընտրում են ստեղծւած մթնոլորտից օգտւելով՝ իրականացնել իրենց անվտանգութեան մոդելները՝ Պարսից ծոցի եւ Հիւսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում:
Ներկայ դրութեամբ՝ այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ Արաբական աշխարհում ծաւալւած վերջին զարգացումները փաստօրէն, դարձել են համաշխարհային մեծ տէրութիւնների եւ շրջանային ուժերի բազմաշերտ շահերի հանգուցալուծման մեծ փորձադաշտ, որտեղ իւրաքանչիւր կողմ, նայած իր ազդեցութեան խորութեանը եւ միջամտութեան լծակների, փորձում է ցանկացած ձեւով գծագրել ու գործադրել նախապէս մշակւած սցենարը: Միաժամանակ, բոլոր միջամուխ ուժերի մօտ ցանկութիւն կայ, քաղաքական եւ մարտական մրցակից ուժին, ըստ հնարաւորի, ասպարէզից հեռացնել ու ինքնուրոյն մոդելի գերակայութիւնը հաստատել բոցերի մէջ լափւող տարածաշրջանումՄիջին
Արեւելքի արաբականիսլամական երկրներում բռնկւած հակակառավարական հասարակական շարժումները, չնայած կանխաւ կատարւած լաւատեսական գնահատումներին, վերջին շրջանում թեւակոխել են խիստ վտանգաւոր եւ քաղաքացիական պատերազմի բնոյթ կրող շրջափուլ: Այս ընթացքում, ինչպէս ցոյց են տալիս Հիւսիսաֆրիկեան եւ Միջին Արեւելքի որոշ երկրներում զարգացող խառնաշփոթ իրադարձութիւնները, ժողովրդի իրաւունքների վերականգնման խնդիրը թերեւս վերջին պլան մղւելով, փաստօրէն, դարձել են ներքին չկազմակերպւած քաղաքական ուժերի եւ վերտարածաշրջանային մեծ տէրութիւնների քաղաքական եւ ռազմավարական շահարկման առարկայ: Իհարկէ, հնարաւոր չէ Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Եմէնում, Բահրէյնում եւ ժողովրդական ապստամբութիւններ ծաւալած այլ երկրներում ընթացող խնդիրները մէկ նժարով չափել, սակայն հաշւի առնելով տւեալ երկրների միահեծան վարչակարգերի միջոցով սեփական ժողովրդի նկատմամբ ձեռնարկւած բռնարարքներն ու ճնշման զինեալ գործողութիւնների փաստը եւ արեւմտեան մեծ տէրութիւնների որդեգրած երկդիմի խիստ կասկածելի քաղաքականութիւնը՝ Արաբական աշխարհի զարգացումների վերաբերեալ, ժողովրդավարական կարգեր հաստատելու Արաբական աշխարհի ժողովուրդների ձգտման միտումները պէտք է ձախողած համարել: Անշուշտ, նկատի առնելով Արեւմուտքի եւ յատկապէս ԱՄՆի կողմից մշակւած «Նոր Միջին Արեւելք» տարածաշրջանի ստեղծման քաղաքականութիւնը պահանջում է արեւմտամէտ վարչակարգերի ձեւաւորումն ու նոր մարզերի գծագրումը՝ նշեալ տարածաշրջանում, ուստի՝ ստեղծւած դրութիւնը ԱՄՆին ու նրա արեւմտեան դաշնակիցներին թոյլ է տալիս հասարակական, քաղաքական եւ անվտանգութեան հարցերում անմիջական ազդեցութիւն գործադրել թէ՛ իշխանութիւնների, եւ թէ՛ ընդդիմութեան վարած քաղաքականութեան վրայ:
Ուշագրաւ է, որ ընդհանրապէս Արեւելքում, իսկ մասնաւորապէս արաբականիսլամական հասարակութիւններում աւանդականօրէն տիրող վրէժխնդրութեան մտածելակերպը եւ թայֆայական հասարակարգի հիւսւածքը մեծ արգելք են հանդիսանում ժողովրդավարական եւ օրէնսդրական կարգեր հաստատելու բոլոր ձգտումներին, ուստի՝ զգալիօրէն ականատեսը եղանք, որ Արաբական աշխարհում զարգացած վերջին ժողովրդական ընդվզումները վերածւեցին բռնակալ վարչակարգերի եւ հասարակութեան տարբեր խաւերի ու խմբակցութիւնների միջեւ նախկինից կուտակւած մանր խնդիրների հաշւեյարդարման միջոցի:
Թէ ինչպիսին կարող է լինել Միջին Արեւելքի տարածաշրջանում բռնկւած յեղափոխութիւնների ապագայ ճակատագիրը եւ նոր իշխանութիւնների քաղաքական վարքագիծը, ինչպէս են հետագայում զարգանալու տարածաշրջանային ռազմավարական նոր հաշւեկշիռներն ու ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշնութիւնների ձեւակերպումները՝ դրանք արդէն կախում ունեն Արաբական աշխարհի ներքին գործընթացների քիչ թէ շատ կայացած լուծումներից եւ շրջանի ու համաշխարհային դերակատար մեծ ուժերի քաղաքական տնօրինման մեխանիզմներից:
Ինչպէս թւում է, վերոնշեալ հարցերի պատասխանը կանխապէս կարելի է գտնել Միջին Արեւելքի երկրների պատմական փորձերի ու ներկայում ընթացող, քաղաքական եւ ռազմական բարդ ու բիրտ իրադարձութիւնների խորապատկերում:
Այսպիսով՝ կարծէք թէ Լիբիայում, Սիրիայում, Բահրէյնում եւ Եմէնում իշխանութիւնհասարակութիւն դիմաբախումը յանգել է կողմերի միջեւ ռազմական լուրջ գործողութիւնների, որոնք կարող են մեծացնել ներքին քաղաքացիական պատերազմների ծաւալման վտանգը՝ տւեալ երկրներում՝ առանց որոշակի քաղաքական լուծման հեռանկարի: Միւս կողմից՝ ականատեսն ենք համաշխարհային ուժային կենտրոնների խիստ կողմնակալ միջամտութեանը՝ Միջին Արեւելքի գործընթացների եւ լարւածութիւնները կարգաւորելու գործում: Ըստ երեւոյթին, Արեւմուտքի քաղաքական շրջանակներում վերապահօրէն համոզում է ձեւաւորւում, թէ իբր արաբական երկրների հասարակական յեղափոխութիւնները պէտք է կարգաւորւեն բարեփոխումների եւ քաղաքացիական իրաւունքների տարբերակների հաստատման ճանապարհով, սակայն միւս կողմից՝ տարածաշրջանային խիստ ազդեցիկ տէրութիւնները, ինչպիսին են՝ Սաուդական Արաբիան եւ նրա արբանեակ երկրները, ելնելով իրենց տնտեսաքաղաքական եւ գաղափարական շահերից, նախընտրում են ստեղծւած մթնոլորտից օգտւելով՝ իրականացնել իրենց անվտանգութեան մոդելները՝ Պարսից ծոցի եւ Հիւսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում:
Ներկայ դրութեամբ՝ այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ Արաբական աշխարհում ծաւալւած վերջին զարգացումները փաստօրէն, դարձել են համաշխարհային մեծ տէրութիւնների եւ շրջանային ուժերի բազմաշերտ շահերի հանգուցալուծման մեծ փորձադաշտ, որտեղ իւրաքանչիւր կողմ, նայած իր ազդեցութեան խորութեանը եւ միջամտութեան լծակների, փորձում է ցանկացած ձեւով գծագրել ու գործադրել նախապէս մշակւած սցենարը: Միաժամանակ, բոլոր միջամուխ ուժերի մօտ ցանկութիւն կայ, քաղաքական եւ մարտական մրցակից ուժին, ըստ հնարաւորի, ասպարէզից հեռացնել ու ինքնուրոյն մոդելի գերակայութիւնը հաստատել բոցերի մէջ լափւող տարածաշրջանում:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն