Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Փաստ. հիմնավորվեց հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը

Հունիս 15, 2011թ. 13:07

1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ “Ամբողջական Հայաստանի պատվիրակության” ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:

Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

(Հայկական Հարց Հանրագիտարան, Երևան, 1996, էջ 16)

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն