Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները համաձայնագիր չեն ստորագրել
Հունիս 16, 2011թ. 09:04
Վրացական և ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի արդյունքում Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները` Գարեգին Երկրորդը եւ Իլյա Երկրորդը ստորագրել են միջեկեղեցական համաձայնագիր: Նույն լրահոստ արտատպել են նաև մի շարք հայկական լրատվամիջոցներ:
Սակայն, մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ , այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. համաձայնագիր չի ստորագրվել:
ArmAr.am












