Գլխավոր » Regions, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արևելյան Անդրկովկասի հայեր. Ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից

Հունիս 23, 2011թ. 13:51

Baku-300x168 Արևելյան Անդրկովկասի հայերի համագումարի

Հայտարարությունը

փախստականների հայրենադարձության իրավունքի մասին

Ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի Միջպետական մակարդակով քննարկման ընթացքի կապակցությամբ համագումարը լիազորված է  հայտարարել.

  1. Հայրենի օջախներ փախստականների և տեղահանված անձանց միայն մի մասի վերադարձի և մյուսների հայրենադարձության մերժման  միջազգային միջնորդների առաջարկները խտրական են և հիմնավորապես անընդունելի:

2.Հայրենադարձության առաջարկներում մերժված փախստականների նկատմամբ սույն խտրականությունը կրկնակի է. նրանք արդեն իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ի և Ադրբեջանի հանրապետության իշխանությունների խտրականության, ոստիկանական և ռազմական հետապնդումների զոհեր են և հավասար իրավունքներ ունեն նրանց հետ, ում հայրենադարձության իրավունքը պաշտոնապես քննարկվում է:

3.Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկող երկրների ներկայացուցիչների (º²ÐÎ ØÊ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ գտնվող տարածքների բոլոր տեսակի ենթակառույցների բարելավման արգելքի քաղաքականությունը  հանգեցրել է  տարածաշրջանի առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակի վատթարացմանը: Այդ քաղաքականության հետևանքով մի կողմից քաղաքական շահարկումների ենթարկվեցին 1992-94թթ. զինված կոնֆլիկտի պատճառով տուժաժների ճակատագրերը, մյուս կողմից արհամարվեցին 1988-1992 թթ. խտրականության ընթացքի զոհերի արդեն իսկ ոտնահարված իրավունքները:

4.Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Հիմնական Սկզբունքները եսասիրական են և կոչված են նախ և առաջ սեփական էներգետիկ շահերը բավարարելու: Դրանցում արհամարված են ղարաբաղյան հարցի իրավական որոշակիության բացակայության պատճառով տառապող ժողովուրդների շահերը: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատիվ ու խաղաղ կյանքի անկապտելի իրավունքի հաշվին Բաքվի ու Երևանի իշխող ռեժիմների շահերի բավարարման լուծումների փնտրտուքը սխալ ճանապարհ է և դատապարտված է  անհաջողության: Բանակցող կողմերի և միջնորդների այս սխալի գինը հազարավոր նոր մարդկային զոհերն ու ջարդված ճակատագրերը կլինի:

Վերոնշյալ գնահատականներից և հարյուրհազարավոր մարդկանց անիրավ գոյավիճակի ու ժողովուրդների նորանոր տառապանքների պատճառ դարձող այս անընդունելի հեռանկարի հավանականությունից ելնելով, Համագումարը որոշեց.

  • Միջոցներ ձեռնարկել հայ փախստականների հայրենադարձության իրավունքը իրացնելու,
  • Ստեփանակերտի իշխանություններից պահանջել նպաստել փախստականների բնակեցմանը իր վերահսկողության տարածքներում և ապահովել վերաբնակների անվտանգ կեցությունը  մինչև Բաքվի կողմից վերահսկվող նրանց հայրենիքում ապագա պետական կազմավորման շրջանակներում փախստականների և տեղահանվածների բնակեցման ու քաղաքացիության խնդրի համընդհանուր լուծումը,
  • Պահանջել ՄԱԿ-ի և շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցներից լուրջ և համակողմանի հետաքննություն իրականացնել հայ փախստականների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստերի և հանգամանքների շուրջ,
  • Դիմել ՄԱԿ-ի փախստականության գծով գերագույն գլխավոր հանձակատարին` փախստականների և տեղահանված անձանց բնակեցման և նրանց կենսապահովման ուղղությամբ աշխատանքներին նպաստելու խնդրանքով:

Համագումարի քարտուղար       Մարիամ Ավագյան

Հայտարարությունը փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն, Ֆրանսիայի հանրապետության դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ռուսաստանի դաշնության դեսպանատուն, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն  (Վրաստան), ՄԱԿ-ի առաքելություն:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն