Հայոց պահանջատիրության նվազագույն իրավական սկզբնառու փաթեթի իրողությունը
Ստորեւ ներկայացվում են պատմական այն 4 հանգրվանները եւ այն 4 պայմանագրերը, որոնք հետագայում կանխորոշեցին Հայոց հայրենիքի նկատմամբ իրականացված ոտնձգությունների ձեռագիրը, եւ որոնք սակայն կազմում են Հայոց հայրենիքի նկատմամբ Հայոց պահանջատիրության նվազագույն իրավական սկզբնառու փաթեթի իրողությունը:
1-ին հանգրվանը
Ք.ա. 66 թ. Հռոմեական զորավար Պոմպեոսի եւ Հայոց կայսր Տիգրան 2-րդ Մեծի միջեւ կնքվեց խաղաղության եւ բարեկամության պայմանագիր, ըստ որի՝
1. Տիգրան 2-րդ Մեծը Հռոմին զիջեց Հայկական կայսրապետության բոլոր տարածքները, բացի հայ ժողովրդի բնօրրանից՝ Մեծ Հայաստանից:
2. Հռոմեական կայսրապետությունը ճանաչեց Մեծ Հայաստան պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
3. Մեծ Հայաստան պետության կազմի մեջ էին մտնում նաեւ Գուգարք նահանգը եւ հատուկ սահմանապահ (կուսակալական) շրջան Գոդերձականը:
Ք.ա. 66 թ. միջազգային իրավունքի անկախ, ինքիշխան սուբյեկտ ճանաչված Մեծ Հայաստան պետությունն ուներ 316.895 քառ. կմ տարածք, որից 16.775 քառ. կմ-ը բաժին էր ընկնում Գուգարք նահանգին, իսկ 4100 քառ. կմ-ը՝ Գոդերձականի հատուկ շրջանին:
Գուգարք նահանգը բաղկացած էր 16 գավառներից՝
- Ձորոփոր – 475 քառ. կմ,
- Կողբոփոր – 250 քառ. կմ,
- Ծոբոփոր – 450 քառ. կմ,
- Տաշիր – 2050 քառ. կմ,
- Թռեղք – 2190 քառ. կմ,
- Կանգարք – 305 քառ. կմ,
- Ջավախք Վերին – 2675 քառ. կմ,
- Արդահան – 2025 քառ. կմ,
- Կղարջք – 1280 քառ. կմ,
10. Շավշեթ – 1045 քառ. կմ,
11. Ջավախք Ներքին – 1400 քառ. կմ,
12. Մանգլեացփոր – քառ. կմ,
13. Քվիշափոր – 495 քառ. կմ,
14. Բողնոփոր – 355 քառ. կմ,
15. Պարվար – 375 քառ. կմ,
16. Հունարակերտ – 275 քառ. կմ,
Գոդերձական սահմանապահ (կուսակալական) հատուկ շրջանն ուներ 4100 քառ. կմ տարածք եւ բաղկացած էր երկու գավառներից՝
- Աճարա – 1450 քառ. կմ,
- Սամցխե – 2650 քառ. կմ,
Մեծ Հայաստանի Գուգարք – Գոդերձական տարածաշրջանն ամբողջությամբ ուներ 20.875 քառ. կմ տարածք, որը կազմում էր պետության ընդհանուր տարածքի 6,6 տոկոսը:
Մեծ Հայաստանի պետությունն իր կազմում ունենալով նաեւ Գուգարք – Գոդերձանի տարածաշրջանը, գնալով ամրապնդվեց, հզորացավ եւ Տիգրան 2-րդի (Մեծ) օրոք (Ք.ա. 95-55 թթ.) դարձավ կայսրապետություն: Հայաստանի կազմի մեջ մտնում էին ոչ միայն հայոց բնօրրան Մեծ Հայաստանն իր 15 նահանգներով եւ 312.000 քառ. կմ տարածությամբ, այլեւ՝ հարեւան եւ քիչ հեռավոր հետեւյալ պետությունները՝
- Ատրպատականը Փրաասպա մայրքաղաքով,
- Ադիաբենեն Արբելա մայրաքաղաքով: Այս երկրի տարածքում էր գտնվում Ասորեստանի փառահեղ մայրաքաղաք Նինվեն,
- Միգդոնիան Մծբին մայրաքաղաքով,
- Հադրենեն Հադրա մայրաքաղաքով,
- Օսրոյենեն Եդեսիա մայրաքաղաքով,
- Կոմագենեն Սամոսատ մայրաքաղաքով եւ Մելիտենե միաջզգային առեւտրի քառուղու վրա գտնվող քաղաքով,
- Դաշտային Կիլիկիան Տարսոն մայրաքաղաքով,
- Ասորիքը Անտիոք մայրաքաղաքով: Անտիոքը Սելեւկյան կայսրության մայրաքաղաքն էր, որ Տիգրան 2-րդը դարձրեց Հայկական կայսրության հարավային մայրաքաղաքը (հյուսիսային մայրաքաղաքը Արտաշատն էր), Ասորիքի կազմում էր նաեւ Դամասկոս քաղաքը,
- Փյունիկիան Բենիթոս (այժմ՝ Բեյրութ), Սիդոն, Տյուրոս եւ Պտոլեմայիս (Աքքո) քաղաքներով,
10. Աղվանքը Կապաղակ մայրաքաղաքով,
11. Քարթլին Մցխեթա մայրաքաղաքով:
Ք.ա. 94-66 թթ. Հայկական կայսրության մեջ գտնվում էր այն մոտ 900.000 քառ. կմ տարածքը, որն ընկած էր Կասպից ծովի հարավ-արեւմտյան ափերից մինչեւ Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան (բացառությամբ Հրեաստանի ափամերձ տարածքների) եւ հյուսիս-արեւելյան ափերն ու այնտեղից մինչեւ Սեւ ծովի հարավ-արեւելյան մերձափնյա մատույցներն ու այնտեղից մինչեւ Կովկասյան մեծ լեռնաշղթան:
2-րդ հանգրվանը
37 թ. կնքված Հռոմեա-պարթեւական պայմանագրով, նաեւ հայոց գահին նստած վրացի Միհրդատ դրածո թագավորի հայավնաս ու դավաճանամետ միջամտությամբ ու համաձայնությամբ Մեծ Հայաստանի Միջագետքի հատվածը մոտ 18.000 քառ. կմ տարածքով (Ամիդ, Միգդոնիա – Արվաստան, Ծավադեն – Տուր Աբդին երկրամասը) զիջվում է պարթեւներին, իսկ դրա փոխարեն վերջինիս համաձայնությամբ Մեծ Հայաստանի Գոդերձական սահմանապահ երկրամասը 4100 քառ. կմ տարածքով հանձնվում է Հռոմի «դաշնակից» Քարթլիին:
Մովսես Խորենացին պատմության այս դրվագը ներկայացնում է այսպես. «…բայց Երվանդը (վրացի Միհրդատը – Տ.Ս.) Վեսպասիանոսի եւ Տիտոսի թագավորության ժամանակ Միջագետքը Հռոմեացիներին թողնելով՝ նրանց իրեն թիկունք դարձրեց եւ այս կողմից այլեւս վտանգ չէր զգում: Այս ժամանակից սկսած Միջագետքի վրա վերացավ Հայոց իշխանությունը…»:
3-րդ հանգրվանը
63 թ. Պարթեւաստան-Մեծ Հայաստան երկյակը Հռանդայի մոտ հաղթեց Հռոմին իր արբանյակներով, այդ թվում Քարթլիով եւ արդյունքում Հռոմի եւ Պարթեւական պետություն միջեւ կնքվեց պայմնագիր, որով՝
- Հռոմը Մեծ Հայաստանի թագավոր ճանաչեց Պարթեւական պետության թագավոր Վաղարշակ 1-ինի եղբայր Տրդատին, հրաժարվելով այդ գահին իր դրածոներին նշանակելուց, բայց Տրդատ 1-ինը ձեւականորեն իր թագը պետք է ստանար Հռոմում անձամբ Ներոն կայսրե ձեռքից,
- Հռոմը Մեծ Հայաստանից հանեց իր բոլոր զորքերը:
63-րդ Հռանդայի պայմանագիրը գործնականում հայ – պարթեւական ուժի հաղթանակի արդյունքն էր, բայց ձեւականորեն պահպանվում էր Հոռմի հավակնոտ ու վերաբարձ կայսր Ներոնի հեղինակությունը, որի ուժով էլ Քարթլիի պետությունիկը հայ-պարթեւական հաղթանակած երկյակի կողմից չպատժվեց, ու հայկական Գոդերձական երկրամասը Մեծ Հայստանին չվերադարձվեց:
Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում Գոդերձական երկրամասն այլեւս Մեծ Հայաստանի կազմում չի նշվում («Աշխարհացույց»-ում ներկայացվում է Մեծ Հայաստանի քարտեզը 37-387 թթ., 37 թ. Հռոմեա- պարթեւական պայմանագրից հետո առկա Մեծ Հայաստանի քաղաքական վարչական պատկերը):
4-րդ հանգրվանը
387 թ. Մեծ Հայաստանը բաժանվեց Իրանի եւ Հռոմի միջեւ, որով Մեծ Հայաստանի հողերի 4/5-ը կամ 80 տոկոսը անցավ Իրանին, իսկ 1/5-ը կամ 20 տոկոսը Հոռմի քաղաքական իրավասության տակ:
Գուգարք նահանգն անցավ Իրանի քաղաքական իրավասության տակ, բռնակցվելով նույնպես Իրանի քաղաքական իրավասության տակ գտնվող Վրաց մարզպանությանը:
Իրանն իրեն անցած Մեծ Հայաստանի տարածքները «տեղաբաշխեց» իր վարչա-տարածքային միավորներ Վրաց եւ Աղվանից մարզպանությունների եւ մինչեւ 428 թ. գոյատեւած հայոց Արշակունյաց թագավորության (428 թվականից՝ Հայոց մարզպանություն կամ Մարզպանական Հայաստան) միջեւ:
Իրանական պետության Հայկական մարզպանության (մինչեւ 428 թվականը Հայոց Արշակունյաց թագավորություն) կազմում էին՝
- Տուրուբերանի նահանգը – 25008 քառ. կմ,
- Մոկքի նահանգը – 2962 քառ. կմ,
- Վասպուրականի նահանգը – 40870 քառ. կմ,
- Սյունիքի նահանգը – 15237 քառ. կմ,
- Տայքի նահանգը – 10179 քառ. կմ,
- Այրարատի նահանգը – 40105 քառ. կմ,
- Գուգարքի նահանգի Տաշիր գավառի հարավային մասը, որը կոչվում էր Վերին Տաշիր (Փամբակ գետի հովիտը՝ Բամբակաձորը, այժմյան Վանաձոր քաղաքի վայրում եղած կենտրոնով) – 1075 քառ. կմ,
135436 քառ. կմ տարածք ուներ Հայկական մարզպանությունը, որը կազմում էր Մեծ Հայաստանի կեսը, կարեւորագույն մասը, ողնաշարը:
Իրանական պետության Աղվանից մարզպանության կազմի մեջ մտցվեցին՝
- Արցախի նահանգը – 11528 քառ. կմ,
- Ուտիքի նահանգը – 11315 քառ. կմ,
- Ռոտստակ գավառը – 3650 քառ. կմ,
Ընդամենը՝ 26493 քառ. կմ:
21000 քառ. կմ տարածք ունեցող Փայտակարանը եւ 11010 քառ. կմ տարածքով Պարսկահայքի նահանգները միացվել էին Իրանի մեկ այլ վարչա-տարածքային միավոր Ատրպատականին:
Իրանական պետության վարչա-տարածքային Վրաց մարզպանությանն է բռնակցվել Մեծ Հայաստանի Գուգարք նահանգն իր հետեւյալ գավառներով՝
- Ձորոփոր – 475 քառ. կմ,
- Կողբոփոր – 250 քառ. կմ,
- Ծոբոփոր – 450 քառ. կմ,
- Տաշիր – 2050 քառ. կմ,
- Թռեղք – 2190 քառ. կմ,
- Կանգարք – 305 քառ. կմ,
- Ջավախք Վերին – 2675 քառ. կմ,
- Արդահան – 2025 քառ. կմ,
- Կղարջք – 1280 քառ. կմ,
10. Շավշեթ – 1045 քառ. կմ,
11. Ջավախք Ներքին – 1400 քառ. կմ,
12. Մանգլեացփոր – քառ. կմ,
13. Քվիշափոր – 495 քառ. կմ,
14. Բողնոփոր – 355 քառ. կմ,
15. Պարվար – 375 քառ. կմ,
16. Հունարակերտ (Խանցիխե) – 275 քառ. կմ:
Ընդամենը՝ 15690 քառ. կմ տարածք:
Ինչպես նշել ենք, Տաշիր գավառի հարավային 1075 քառ. կմ հատվածն ընդգրկող Վերին Տաշիրը չբռնակցվեց Իրանական պետության Վրաց մարզպանությանը, այն մնաց Հայկական մարզպանության կազմում: Հետեւաբար 387 թ. Իրանական պետության Վրաց մարզպանությանն է բռնակցվել Մեծ Հայաստանի Գուգարք նահանգի 16765 քառ. կմ տարածքից 15690 քառ. կմ-ը:
(Աղբյուրը՝ Տիգրան Ղեւոնդի Սահակյան, Մեծ Հայաստանի Գուգարք – Գոդերձան տարածաշրջանի քաղաքական եւ հոգեւոր – մշակութային ճակատագիրն ի սկզբանե մինչեւ 1980-ական թվականները, Երեւան, 2004):
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ
08.06.2011 թ.












