Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Մասոնների համաշխարհային հավաք` Հայաստանու՞մ

Հունիս 24, 2011թ. 10:24

«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ 2011թ. հուլիսի 1-ից 11-ը Երեւանի ՙArmenia Marriot՚ հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովը: ՙՄեզ հաջողվեց պարզել, որ մինչ օրս Հայաստանում անդամագրված շուրջ 80 մասոնականներ կան, որոնք ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կողմից:

Հայաստանի մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ (Grand Lodge of Armenia) անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ  եղել առնվազն երեք երկրի հավանությունն ու ճանաչումը:

Ըստ կազմակերպությանը մոտ կանգնած ՙԺամանակ՚-ի աղբյուրրի, Հայաստանում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները:

Հայտնի է, որ հայ մասոնականները վերջերս դիմել են Սերժ Սարգսյանին Երեւան քաղաքում Մասոնական տաճարի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով, սակայն նախագահականից այդպես էլ պատասխան չի ստացվել: Հայաստանի մասոնականներն էլ տարածք են ձեռք բերել Վահագնի թաղամասում եւ առաջիկայում ծրագրում են իրենց գործունեությունն իրականացնել հենց այս թաղամասից՚:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն