Ռազմական շքերթ հայերին վախեցնելու համա՞ր
Հունիս 24, 2011թ. 12:15
Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին տված հարցազրույցում Ռազմական վերլուծության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գնդապետ Իլդիրիմ Մեմմեդովը հայտարարել է, որ Բաքվում հունիսի 26-ին կայանալիք զինվորական շքերթը քաղաքական նպատակ է հետապնդում:
«Սա ոչ միայն նպատակ ունի ցուցադրել մեր երկրի ռազմական ուժը, տեխնիկական հնարավորությունները, տնտեսության կարգուկանոնը, տակտիկական գործողություններում վարպետությունն ու տեխնիկական միջոցներից օգտվելու կարողությունը: Սա առաջին հերթին քաղաքական, հոգեբանական նպատակներ ունի: Այս շքերթը անմիջական առնչություն ունի Հայաստանի հետ բանակցություններին, Կազանում Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ բանակցություններին», -նշել է գնդապետ Մեմմեդովը:
ArmAr.am












