Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Կազանից առաջ

Հունիս 23, 2011թ. 12:17

Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել հունիսի 24–ին Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ.

«Հունիսի 24–ին Կազանում տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ։ Այդ հանդիպումը կոչված է հանգրվանային դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Մենք ակնկալում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողական կերպով կարձագանքեն այս տարվա մայիսի 26–ին Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել եւ կազանյան հանդիպման ժամանակ ավարտին հասցնել ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագիծը։ Փաստաթուղթը, որ կքննարկվի Կազանում, համարվում է կողմերի եւ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք, իրական հիմք է` հետագայում առաջ ընթանալու եւ համապարփակ խաղաղ պայմանագրի պատրաստման համար։Հույս ունենք, որ կողմերը այդ հիմքի վրա համաձայնության կգան հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ զարգացման»։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն