Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ ԱԳՆ . «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում»

Սեպտեմբեր 30, 2009թ. 17:00

ArtgortcԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը.

Թուրքական NTV հեռուստաալիքի նկարահանող խմբի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի կապակցությամբ, չնայած Բաքվի կողմից բարձրացրած աղմուկին և այս առիթով Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա Ադրբեջանի ճնշմանը, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ ղեկավարությանը՝ հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու խնդրանքով՝ այստեղ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով:

Ղեկավարվելով ժողովրդավարական սկզբունքներով և ըմբռնումով մոտենալով լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ձգտմանը՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն սկզբնաղբյուրներից, ԼՂՀ ղեկավարությունը ոչ միայն խոչընդոտներ չի ստեղծում նրանց համար, այլ ընդհակառակը՝ աջակցում է նրանց գործունեությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: ԼՂՀ ղեկավարությունը ելնում է նաև նրանից, որ հանրապետությունում տիրող իրավիճակի անաչառ և համակողմ ներկայացումն աշխարհին պարզապես կնպաստի Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն