ՀՀ նախագահը հանդիպել է եռանախագահների հետ
Հունիս 25, 2011թ. 12:59
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կազանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, որից հետո տեղի է ունեցել Նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«Կազան» ձիասպորտի համալիրում երեկ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը:
ArmAr.am












