Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Հ. Հովհաննիսյան.«Համանախագահների լավատեսական կանխատեսումները չիրականացան»

Հունիս 25, 2011թ. 19:35

Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կողմերի տեսակետները մոտեցնելու ավելի հարմար պահ, քան ստեղծվել էր Կազանից առաջ, չի եղել, սակայն համանախագահների լավատեսական կանխատեսումները չիրականացան, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ կանխատեսեց, որ Կազանից հետո բանակցությունները նույն ձեւաչափով կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջ։ «Ենթադրում եմ, որ Ռուսաստանի հովանու ներքո կանցկացվեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եւս երկու հանդիպումներ, որից մեկն, ամենայն հավանականությամբ, ամռանը»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ եթե այդ հանդիպումների ընթացքում չհաջողվի առաջընթաց գրանցել, դրանք կամ փակուղի կմտնեն եւ պատերազմ կսկսվի, կամ նոր ձեւաչափ ու բանակցությունների տրամաբանություն կառաջարկվի։

«Այսպես երկար չի կարող շարունակվել, քանի որ համանախագահող երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն նոր հանդիպման հետ ֆիասկոյի են ենթարկվում»,- ասաց Հովհաննիսյանը։


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն