Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանցի քաղաքագետները նյարդային նոպայի մեջ են

Հունիս 29, 2011թ. 10:50

adrbԱդրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպման արդյունքները, նկատել է թե  հանդիպման անարդյունավետությունը  պայմանավորված էր նրանով, որ. «Արցախյան հիմնախնդրում ցանկացած զիջում` հայ ժողովրդի կողմից կգնահատվի որպես դավաճանություն: Ես նույնիսկ չեմ բացառում, որ եթե Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ ստորագրեր Կազանում, Հայաստան վերադառնալուն պես` պարզապես, կձեռբակալվեր»:

Խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Մուսաբեկովը նկատել է, թե դա շա~տ լուրջ հարց է, և ամեն ինչ կդասավորվի «պայմանավորված հանգամանքներով»: Թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, քաղաքագետը  նախընտրել է լռել, բավարարվելով կարճ ակնարկով. ՙԱյդ մասին մենք կլսենք մեր գերագույն հրամանատարի շուրթերից»:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետի` Փիքրետ Սադիկովի խոսքով սկզբից ևեթ ինքը պրագմատիկորեն է վերաբերվել կազանյան հանդիպմանը և, առանձնապես, լավատես չի եղել: Վերջինիս մոտ խանդի նոպա է առաջացրել հատկապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ՀՀ նախագահին ուղղված հայտարարությունը, ուր Սարկոզին Ֆրանսիան համարեց Հայաստանի բարեկամ և քույր երկիր: Սադիկովը նկատում է` Սարկոզին կրկին անգամ  ի ցույց դրեց իր դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ընդգծելով` «համարյա ազգակցական փոխհարաբերությունները Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»:

«Եթե բանակցային գործընթացում միջնորդ երկրներ են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, երբ մեկը զինում է Հայաստանին, մյուսը ֆինանսավորում է, իսկ երրորդն էլ քույր է համարում, ապա դժվար չէր կռահել, թե ինչպիսին կլիներ հանդիպման արդյունքը»,- հուսահատված հայտարարել է  քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Սրա ջղաձգումներն անցել են բոլոր սահմանները. «Ադրբեջանական բանակը թեկուզ հենց այսօր պատրաստ է Հայաստանից քարը քարին չթողնել», ասել է ադրբեջանցին ու  լեզուն կծել, հանկարծ «հիշելով». «Բայց մենք չենք կարող դիմակայել ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային»: Ապա շարունակել կրտսեր Ալիևի ռազմատենչության ոգով. «Պետք է սպասել նպաստավոր պահի, իսկ դա անպայման  կլինի, և շարունակել զուգահեռաբար զինվել ու զինվել»:

ArmAr.am, «Իրատես de facto»


Թեգեր`

Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն