Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ արցախյան հակամարտության կարգավորման գործում

Հուլիս 2, 2011թ. 12:26

Իրանի խոհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, որը եռօրյա պաշտոնական այցով Բաքվում է, իրանական «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը կարծիք է հայտնել, թե «Ղարաբաղում արևմտյան խաղաղարարների ներկայությունը խնդիրների աղբյուր է վիճարկվող տարածաշրջանում»: Ըստ նույն աղբյուրի, Լարիջանին նաև ասել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծման լավագույն ձևը տարածաշրջանի երկրների ձեռքում է»:

«Թեհրան Թայմս» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումները պետք է շարունակական և պարբերական բնույթ ունենան: Իրանի խորհրդարանի նախագահն առաջարկել է այդ եռակողմ հանդիպումներն անցակցնել Նախիջևանում:

Իրանական «Փրես ԹիՎի»-ն մեջբերում է ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ երեկվա հանդիպմանը Լարիջանիի հնչեցրած այս խոսքը. «Տարածաշրջանի երկրները պետք է իրենց խնդիրները լուծեն՝ առանց դրսից օգնություն սպասելու, քանի որ օտարերկրյա միջամտությունը ավելի է վատացնում իրադրությունը»:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ Լարիջանին Ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ երեկվա հանդիպմանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն