Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Վատիկանը բացում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր գաղտնի արխիվային փաստաթղթերը

Հուլիս 6, 2011թ. 19:51

Վատիկանը պատրաստվում է բացել գաղտնի պահվող արխիվային որոշ փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթը: Աղբյուրի համաձայն` բացվելիք արխիվում լինելու են նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրավոր վկայություններ:

Վատիկանի արխիվային գործի գլխավոր պատասխանատու Սերգիո Պագանին հայտնել է, որ 2012-ի փետրվարին բացվելու է արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որտեղ տեղ են գտնելու փաստագրական հարուստ նյութեր: Նրա ընդգծմամբ` ցուցադրվել են հատկապես թուրք զինվորների անմարդկային ու հրեշավոր արարքների մասին պատմող գրավոր վկայություններ:

Մխիթար Նազարյան, թուրքագետ

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն