ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
Հուլիս 6, 2011թ. 15:03
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խթանմանը, ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի խնդիրներին և այդ համատեքստում արդի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Հայտնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից:
ArmAr.am
Թեգեր` Նիկոլայ Բորդյուժա












