ԱՄՆ Սենատը կքննի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը
ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հուլիսի 13-ին քննարկելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը, որն առաջադրել էր նախագահ Բարաք Օբաման:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, լսումները հեռարձակվելու են online ռեժիմով` կոմիտեի կայքում:
«Մենք կոչ ենք անում հանձնաժողովի բոլոր անդամներին պատրաստված ներկայանալ լսումներին, հարցնել թեկնածու Հեֆֆերնին իր դիրքորոշման մասին այս կամ այն հարցում»,- ասել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հուսով ենք, որ Սենատորները լիակատար կերպով կօգտագործեն այս հնարավորությունը` պարզաբանելու Օբամայի վարչակազմի դիրքորոշումը արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Դրանց թվում են Հայոց ցեղասպանության արդարացի լուծումը, ղարաբաղյան հակամարտության ազատ եւ արդար կարգավորումը, ամերիկա-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- նշել է նա:
Սենատի կողմից Հեֆֆերնի թեկնածության հաստատման դեպքում նա փոխարինելու է Մարի Յովանովիչին, ով Երեւանում իր առաքելությունն ավարտելուց հետո աշխատելու է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ` Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով:
ArmAr.am












