ՀՀ ԱԳ փոխնախարարը Բրյուսելում կքննարկի միգրացիոն խնդիրներ
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հուլիսի 13-ին մեկնում է Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում ե, որ հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:
Հուլիսի 15-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին:
ArmAr.am












