Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Ո՞րն է ճշմարիտ հայ մտավորականի կեցվածքը

Հուլիս 12, 2011թ. 14:23

pictures_260Նախքան տիկին Փոստանջյանի կամ որևէ այլ ընդդիմադիր գործչի գործունեության մասին գնահատականներ հնչեցնելը կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ անաչառ գնահատականը տրվեր մեր երկրում իշխող ռեժիմին։
Խիղճ ու բանականություն ունեցող ցանկացած հայ մարդ մերօրյա իշխող ռեժիմին չէր կարող պետական կոչել, առավել ևս մտահոգվեր նրա միջազգային հեղինակությամբ։ Տիկին Փոստանջյանի հարցադրումը պետք է ընկալվեր իբրև խոսք, որն անուղղակիորեն ուղղված էր օտարին, միջազգային հանրությանը, հասկացնելու, որ որևէ պայմանավորվածություն այս հանցագործների հետ երկար կյանք չի կարող ունենալ, որովհետև նրանք լիազորված չեն
ներկայացնելու հայ ժողովրդին կամ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այս իմաստով դրական եմ համարում տիկին Փոստանջյանի ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցն ուղղված Սերժ Սարգսյանին: Հերիք է փորձենք թաքնվել մեր մատների հետևում: Վերջապես պետք է գիտակցենք, որ իրերն իրենց անուններով չկոչելու պատճառով է, որ հասել ենք այս աղետալի վիճակին: Ուստի ընդդիմադիր գործչի որևէ արարքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու փոխարեն
ավելի ճիշտ կլիներ 2008թ-ի մարտի 1-ից սկսած հայ մտավորականությունը հստակ կեցվածք դրսևորեր օր առաջ ձերբազատվելու այս ոճրագործ, կեղեքող համակարգից։ Սա պիտի լիներ ճշմարիտ հայ մտավորականի կեցվածքը, որին դժբախտաբար մենք շատ հազվադեպ ենք պատահում։
Ժիրայր Սէֆիլեան

ArmAr.am


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն