Լ.Ալավերդյան. «Աստծուն աղոթում եմ, որ Հայաստանի իշխանություններին խելք, ուժ եւ խիղճ պարգևի»
«Բացարձակապես ամոթալի չէ, երբ մարդիկ հրաժարական են տալիս պարտականությունների իրագործման անկարողության պատճառով։ Աշխարհում այս ձեւն ընդունված է եւ գնահատվում է։ Ամեն մեկը պետք է այն գործով զբաղվի, որն իր մոտ ավելի լավ է ստացվում: Եթե իշխանությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, պետք է պարզապես հեռանա՝ տեղ ազատելով ավելի գործունակների համար »,- ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
Ապա շարունակել. «Եթե «Ժառանգություն» կուսակցությունը իշխանության շարքում լիներ, բայց երկրից շարունակվեր արտագաղթը, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ այլ բացասական երեւույթները, որոնք այսօր առկա են, ես, որպես այս երկրի քաղաքացի հանդես կգայի հրաժարականի պահանջով։ Այդպես պետք է գործի ցանկացած առողջ դատող քաղաքական գործիչ»։
«Գիտեք, որ ես հավատացյալ մարդ եմ, եւ ամեն օր աղոթում եմ Աստծուն։ Խնդրանքներիցս մեկն այն է, որ Տերը Հայաստանի իշխանություններին խելք, ուժ եւ խիղճ պարգեւի։ Այս երկրի համար միակ բանը, որ ցանկանում եմ, դա խելացի, ուժեղ իշխանությունն է, որը նաեւ խիղճ կունենա»,- իր խոսքն ամփոփել է պատգամավորը:
ArmAr.am












