Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայի վերնախավում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում

Հուլիս 30, 2011թ. 19:15

Ինչպես հայտնի է  հուլիսի 29-ին հրաժարական է տվել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները: Թուրքական CNN Türk  հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Քոշաները հրաժարականի որոշում է կայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Անդրադառնալով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրաժարականին, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ասել է, թե Թուրքիայում արտակարգ իրադարձություններ են տեղի ունենում, սակայն  ճգնաժամ չկա։

Գյուլը միաժամանակ լրագրողներին ասել է. «Մենք հարգանքով ընդունեցինք նրա որոշումը, թեեւ ցանկանում էինք, որ նա շարունակեր իր ծառայությունը»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն