Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

«Ընտրությունների պահից Էրդողանն արտաքին քաղաքականությունում դարձավ ավելի մարտական»

Օգոստոս 3, 2011թ. 12:15

Հատված Էնթոնի Շադիդի «Թուրքական վարչապետը զինվորականների հրաժարականներից հետո ավելի բարձր դիրք գրավեց» հոդվածից, որը հրապարակվել է «The New York Times»-ում:

«Հենվելով ծաղկող տնտեսության վրա` Էրդողանն աշխատել է տարիներ շարունակ, որպեսզի փոխի երկիրը, դարձնի այն տարածաշրջանում վճռորոշ նշանակութուն ունեցող տերություն: Մի տարածաշրջանում, որտեղ վաղուց գերիշխում է ԱՄՆ-ն: Սակայն ընտրությունների պահից Էրդողանն արտաքին քաղաքականությունում դարձավ ավելի մարտական եւ ագրեսիվ նաեւ հարեւան Հայաստանի վերաբերյալ հայտարարություններում:

Երբեմնի գործընկեր Իսրայելի հետ ունեցած ջերմ հարաբերությունները մինչեւ այժմ կարգավորված չեն: Դրանք սառեցին 2010-ին, երբ իսրայելական ուժերը Գազայի շրջափակումը խախտող թուրքական նավի վրա սպանեցին ինը ակտիվիստների:

Այս ամիս Թուրքիան խիստ դիրքորոշում որդեգրեց Կիպրոսի հարցի վերաբերյալ` բացառելով զիջումները կղզու թուրքական եւ հունական հատվածների վերամիավորման հարցում: Ընդամենը երկու ամսում տեղի ունեցավ մթնոլորտի կտրուկ փոփոխություն: Դա անսովոր է: Կարելի է ենթադրել, որ Էրդողանն իրեն շատ ուժեղ եւ հզոր է զգում»,- ասում է Ստամբուլում Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոուփը:

news.am

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն