Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հակոբ քահանա Խաչատրյանը` երիտասարդական խորհրդի հոգևոր հովիվ

Օգոստոս 6, 2011թ. 14:19

ter-Hakob-150x150Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի երիտասարդական հոգևոր խորհրդի հոգևոր հովիվ է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» մայր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը:

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհուրդը համակարգում է թեմական կառույցից ներս գտնվող երիտասարդաց միությունների գործունեությունը: Այդ միությունների նպատակն է երիտասարդների շրջանում հոգևոր, ազգային կրթության իրականացումը և եկեղեցու առաքելությանը մասնակից դարձնելը:

Այս նպատակով թեմի երիտասարդաց միություններում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, այցելություններ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ, խոկման արարողություններ, ինչպես նաև գործում են համակարգչային, լրագրողական, անգլերենի, երգի ու պարի և այլ խմբակներ:
Իրականացվում են բարեսիրական և քարոզչական տարբեր ծրագրեր։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն