Բուրդյուժա.«ՀԱՊԿ- ն չպետք է զբաղվի ներքին հակամարություններով»
ՀԱՊԿ- ն չպետք է զբաղվի ներքին հակամարություններով, նախեւառաջ այն պետք է ապահովի պետությունների արտաքին անվտանգությունը, այսօր Մոսկվա- Աստանա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բուրդյուժան։
ՙՆերքին հակամարտություններով պետք է զբաղվեն պետությունները ազգային մակարդակում։ Ներքին կոնֆլիկտներ կան ամենուրեք, տեսեք, թե ինչ է այժմ տեղի ունենում Անգլիայում, ինչ էր տեղի ունենում Ֆրանսիայում մեկ տարի առաջ։ Մեզ մոտ նման իրադարձություններ անգամ չենք էլ պատկերացրել։ Սակայն կյանք է, հակամարտություններն առաջանում են, հետո դրանք կարգավորում են։ Մեզ համար գլխավորն է, որ ՀԱՊԿ- ն չդառնա ժանդարմական կազմակերպություն՚,- ասել է նա։
Բորդյուժայի խոսքերով՝ ՀԱՊԿ- ն չպետք է ազդի քաղաքական պայքարի վրա, զբաղվի ներքին հակամարտություններով, դրանով պայմանավորված պայքարով, այլ նախեւառաջ պետք է ապահովի արտաքին անվտանգությունը, չթույլատրի, որ պետության ներսում տեղի ունեցող իրադարձությունները բորբոքվեն դրսից, որպեսզի դրանից չօգտվեն արտաքին ուժերը քաղաքական այս կամ այն նպատակին հասնելու համար։
Բորդյուժան հայտնել է, որ դեկտեմբերին արդեն կազմակերպությունը կմշակի համակարգային մոտեցում կիբերահաբեկչության դեմ պայքարւմ
ՙԿիբերսպառնալիքը կարեւոր եւ լուրջ թեմա է եւ ՀԱՊԿ- ն նոր է միայն դրան առնչվումՙ,- ասել է Բորդյուժան։ Ըստ նրա՝ այժմ արդեն իրականացվում են գործողություններ կիբերտարածքում, հայտնաբերվում են մեծ թվով կայքեր, որոնք աշխատւմ են պետությունների դեմ՝ իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
ՙԻնչպես տեսնում եք պետք չէ ոչ զինվորական ստորաբաժանում, ոչ ահաբեկչական խումբ, ոչ գրոհայիններ, ոչ էլ քաղաքական կազմակերպություն, որպեսզի օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիանենրն ապակայունացնեն իրավիճակը երկրումՙ,- ասել է Բորդյուժան։
ArmAr.am












