Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախում տոնել են Շինարարի օրը

Օգոստոս 17, 2011թ. 17:35

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Շինարարի օրվա կապակցությամբ կազմակերպված  տոնական միջոցառմանը:

Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների եւ հանդես եկել շնորհավորական խոսքով:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր ժողովուրդը դարեր ի վեր աչքի է ընկել իր ստեղծարար աշխատանքով, միշտ կառուցել ու շենացրել է հայրենի օջախն ու երկիրը: Նախագահն ընդգծել է, որ այսօր էլ շինարարության ոլորտը հանդիսանում է հանրապետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկը, եւ այն, որ Արցախն արդեն իսկ դարձել է բարետես ու բարեկարգ, նաեւ շինարարների տքնաջան աշխատանքի արդյունքն է:

Նախագահ Սահակյանը միեւնույն ժամանակ նշել է, որ անելիքները ոլորտում դեռ շատ են ու բազմաբնույթ: Պետք է ուշադրության կենտրոնում պահել շինարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման, որակի եւ ժամկետների պահպանման հետ կապված խնդիրները:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն