Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետությունում պատրաստվում են անկախության 20-ամյակի միջոցառումներին

Օգոստոս 19, 2011թ. 18:16

Oգոստոսի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները եւ համապատասխան մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցնեն նախատեսված ծրագրերին համապատասխան, բարձր մակարդակով, բոլոր շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն