Գլխավոր » Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահը ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին

Օգոստոս 22, 2011թ. 19:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին եւ Վալերի Բուայեին:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման մեջ` բարձր գնահատելով նրա գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել խորհրդարանական կապերի ընդլայնումը` ընդգծելով Արցախի հատուկ շահագրգռվածությունն այդ հարցում: Երկուստեք նշվել է նաեւ փոխգործակցության հետագա խորացման եւ այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն