«Սա երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի ակնհայտ խախտում է»
Ընտանիքի, կանանց, երեխաների հարցերով Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի մարզպետարանների ստորաբաժանումները սեփական օրենսդիր գործառույթների մի շարք խախտումներ են թույլ տվել։ Օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։
«Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ պետական հանրակրթական եւ հատուկ դպրոցներում սովորող աշակերտների թիվը կազմում է 381 հազար 699 հոգի, ինչը 11 հազար 247-ով տարբերվում է ԿԳՆ «Ընդհանուր կրթությունը Հայաստանում 2009-2010 թվականներին» տեղեկագրի տվյալներից։ «Սա երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասաց պատգամավորը։
Բախշյանը նշեց նաեւ սահմանափակ հնարավորություններով օժտված երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքների խախտման մասին։ «26 հատուկ դպրոցներից 18-ը նախատեսված են մտավոր թերզարգաց երեխաների ուսուցման համար։ Այնտեղ 1863 երեխա է սովորում, այն դեպքում, երբ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, այդ դպրոցներու սովորող երեխաներ թիվը 1036 հոգի է»,- ընդգծեց պատգամավորը։












