Գլխավոր » Լրահոս

Արևելյան Գործընկերության աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին

Օգոստոս 25, 2011թ. 10:34

Արևելյան Գործընկերության(ԱԳ) համակարգող խորհրդի անդամ, ԱԳ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման պատասխանատու Վաչե Քալաշյանի փոխանցմամբ, Արևելյան Գործընկերության /ԱլԳ ՀԱՊ/ 4-րդ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 29-ին, «Առողջության և կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում` ժամը 18:00-ին:

«Ակնկալում եմ, որ ինչպես և որոշել էինք հանդիպմանը կմասնակցեն բոլոր կազմակերպությունները, անկախ նրանից Պլատֆորմին անդամակցում են թե ոչ, քանի որ այդպիսին է եղել ազգային համակարգողի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը ԱլԳ ՀԱՊ համակարգող խորհրդի վերջին նիստի ժամանակ»,-տեղեկացնում է Քալաշյանը:

Աշխատանքային հանդիպման օրակարգում քննարկվելու են`

1. ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի անունից Թևան Պողոսյանի կողմից ներկայացված հարցաշարի քննարկում և լրացում /հարցաշարը կցվում է/

2. Վերջերս 4-րդ աշխատանքային խմբի հ/կ-ների կողմից իրականացվող և ԱլԳ ուղենիշերին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի քննարկման արդյունքների ներկայացում, /զեկուցող` Հ.Բեջանյան/

3. ԱլԳ ՀԱՊ և ԵՎՐԱՆԵՍՏԻ հայկական պատվիրակության միջև կայացած աշխատանքային հանդիպումների ներկայացում /զեկուցող` Վ.Քալաշյան/ 4. Այլ հարցեր Օրակարգային այլ առաջարկությունները կքննարկվեն տեղում, աշխատանքային հանդիպման օրը: «Առողջության և կրթության հայկական կենտրոն»-ի հասցեն է` Նոր Նորք, 1-ին զանգված, փ.Նանսենի 3, այն տեղակայված է Գայի արձանի ետնամասի այգու հարևանությամբ, դեմքով դեպի արձանը կանգնելու դեպքում` ձախ թևի առաջին բարձրահարկ շենքի ստորին հարկում/:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն