Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Բուժվե՞լ, թե՞ չբուժվել

Սեպտեմբեր 13, 2011թ. 17:37

LarisaՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2011թ. սեպտեմբերի 13ի Ազգային ժողովի նիստում

Փետրվարի  1-ից  գործում  է նոր օրենք, որի համաձայն  անհապաղ հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերում  (ինֆարկտ, ինսուլտ, սուր որովայն, թոքերի այտուց  եւ այլն) բուժման ֆինանսական ապահովման հոգսը պետք է կիսեն պետությունը եւ ինքը` հիվանդը:

Անցած  ամիսների  փորձը  ցույց  տվեց, որ նոր համակարգում ակնհայտ դրական կողմերի հետ միաժամանակ առկա են բազմաթիվ թերացումներ, բացթողումներ, անհերքելի սխալներ,  ինչն արդեն իսկ  առաջացրել է  դժգոհություն,  երբեմն  նույնիսկ վրդովմունք  բնակչության, ինչպես  նաեւ` բուժհանրության  գերակշռող  մեծամասնության  շրջանում:

Համատարած  գործազրկության,  ցածր  աշխատավարձերի  եւ թոշակների, ինչպես նաեւ` անզուսպ գնաճի պայմաններում  հիվանդանոցներում գանձվող գումարները չափազանց  ծանր բեռ են հանդիսանում  բնակչության ճնշող մեծամասնության  ընտանեկան  բյուջեի  համար:          Գաղտնիք  չէ, որ երկրի բնակչության գրեթե կեսը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: Եվ  30-ից 300 հազար դրամը   մեծ  գումար  է, եւ այդ փաստն անխուսափելիորեն բերում է նույնիսկ ծանր առողջական վիճակում գտնվող  հիվանդներին  հիվանդանոցային բուժման առաջարկը մերժելուն:

Հիվանդանոցում  բուժվելը  թանկ  «հաճույք»  է  դարձել  հիվանդների համար, որոնք մինչեւ վերջին պահը հրաժարվում են  հիվանդանոցից եւ  զբաղվում ինքնաբուժությամբ: Նման պայմաններում անխուսափելի է մահացության ցուցանիշի աճը եւ  հիվանդանոցներում,  եւ տանը,  մինչ  հիվանդանոց ընդունվելը:

Այսպիսով, նոր համակարգը բերում է բնակչության առողջական վիճակի վատթարացմանը եւ մահացության բարձրացմանը: Միաժամանակ հանգեցնում է բուժաշխատողների բազմահազարանոց բանակի սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը:

Նշենք, որ որեւէ դրական փոփոխություն պետական բյուջեի առումով եւս տեղի չի ունենում:

Այդ  եւ այլ չհնչեցված  պատճառներով է, որ  նոր  համակարգը   չի նպաստում առողջապահության ոլորտում արդյունավետության բարձրացմանը եւ մերժվում է   լայն  հասարակության, ինչպես  նաեւ`  բուժաշխատողների  կողմից:

Այս բոլորը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել թե օրենսդրությունը եւ թե իրավակիրառական պրակտիկան:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն