Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Բակո Սահակյան. «ֆիլտր-կայանները ռազմավարական նշանակության օբյեկտներ են»

Սեպտեմբեր 13, 2011թ. 18:07

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 եւ N2 ֆիլտր-կայաններ ու ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Նախագահը  նշել է, որ ֆիլտր-կայանները հանդիսանում են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ եւ պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ  է տվել աշխատանքների պատշաճ իրականցման, այդ թվում` N2 ֆիլտր-կայանում աշխատանքային տեմպերի բարձրացման ուղղությամբ:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաքում կառուցվող Հայ ազգի գոյատեւման պայքարի բոլոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Բակո Սահակյանը կարեւորել է այս նախագծի նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության  տեսանկյունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն