Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Անկախության օրվա առթիվ հայկական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով

Սեպտեմբեր 19, 2011թ. 18:45

7Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ նախագահի հրամանով պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով:

Այսպես, հայության պահպանման գործում մեծ ներդրման, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ այլ պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ աջակցության համար Մովսես Խորենացի մեդալով են պարգեւատրվել արքեպիսկոպոս Սուրեն Գաթարոյանը (Լիբանան) եւ Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա):

Ազգային շահերի պաշտպանության մեջ ունեցած ներդրման եւ հավատարմության դրսեւորման, ՀՀ-ին մատուցած ծառայությունների եւ բազմամյա, հայրենասիրական բեղումնավոր գործունեության համար Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) եւ Վահե Կարապետյանը (ԱՄՆ) պարգեւատվել են Պատվո շքանշանով:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն