Գլխավոր » Լրահոս

Հատուկ բրոշյուր Ֆրանսիա-Հայաստան համագործակցության մասին

Սեպտեմբեր 19, 2011թ. 16:55

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սերժ Լագոշի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատում սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ խորհրդակցությունը վերաբերում էր Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին: Սենատոր Լագոշն ամփոփել է այս ոլորտում համագործակցության ընթացքը եւ տեղեկացրել, որ առաջիկայում Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ լույս կընծայվի Սենատի` որպես տարածքային ինքնակառավարման հիմքի վրա ձեւավորված մարմնի կողմից պատրաստված հատուկ բրոշյուր, ուր ամփոփված կլինեն Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության առկա պատկերը եւ նախանշվող հեռանկարները:

Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում նոր քայլեր են ձեռնարկվելու ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Այս առնչությամբ մասնակիցները Սենատի անունից ողջունել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների պարբերական գումարումը:Ֆրանսիական կողմից ներկա են եղել սենատորներ, Ազգային Ժողովի եւ շրջանային խորհուրդների պատգամավորներ, Հայաստանի շրջանների ու քաղաքների հետ համագործակցություն ծավալած Ֆրանսիայի մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանատուներ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն