Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը

Սեպտեմբեր 20, 2011թ. 18:02

Iran-ArmAr.amՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է ստանալ շնորհավորանքներ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ցանկանում եմ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներս հղել Ձերդ Գերազանցությանը եւ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:

Իրանի եւ Հայաստանի պատմամշակութային առնչությունները ստեղծել են լայն հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար:

Համոզված եմ, որ Թեհրանում եւ Երեւանում կնքված համաձայնություններին հետամուտ լինելով կստեղծվեն պայմաններ՝ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում երկու երկրների փոխհարաբերություններն առավել ընդլայնելու համար:

Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն»:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն